Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այժմ եկել է քո վճարելու պահը՝ կնստես, կունեզրկվես, հետո քեզ ցուցակ կմտցնի Քոչարյանը

Այժմ եկել է քո վճարելու պահը՝ կնստես, կունեզրկվես, հետո քեզ ցուցակ կմտցնի Քոչարյանը
16.07.2025 | 10:15

Օհանյան Սեյրան… հզոր ռազմաքաղաքական գործիչ, հաղթանակած գեներալ, երկարամյա պաշտպանության նախարար, Ռոբերտ Քոչարյանի հեղափոխական ֆրակցիայի ղեկավար, իսկ ամենակարևորը՝ գիտությունների դոկտոր Խաչատրյան Ռուզանի մարդ: Դժգոհում է այժմ Օհանյան Սեյրանը, որ փաշինյան նիկոլն ուզում է իրեն նստեցնել:

Բայց դժգոհելու տեղ ունի, չէ՞ որ նա առաջին շարքերում էր ժողվարչապետի թավշյա, ոչ բռնի հեղափոխության: Ահա թե ինչ էր գրում Խաչատրյան Ռուզանի մարդը 2018-ի մայիսի 9-ին՝ փաշինյան նիկոլի ժողվարչապետ դառնալու հաջորդ օրը Հանրապետութան հրապարակում կայացած քեֆ-ուրախության կապակցությամբ (տես նկարը, բայց մեկ անգամ էլ մեջբերեմ).

«Բոլոր զորավարներն էլ, թերևս, հիացմունքով կնայեին Հանրապետության հրապարակում կուռ շարքեր կազմած ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻՆ, որը քայլ առ քայլ բազմապատկում է մեր մայիսյան հաղթանակները: Շնորհավոր բյուր տոներոդ, Հայրենիք»:

Ի՞նչ ասեմ ես Խաչատրյան Ռուզանի մարդուն:

Չկա ասելիք՝ նա չունի ոչ ուղեղ, ոչ նամուս, ոչ գիտելիք, ոչ գեներալի արժանապատվություն, ոչ տարրական ֆայմ, ոչ պարկեշտություն…

ժողվարչապետի նախիրը նրա աչքին ԱՇԽԱՐՀԱԶՈՐ է երևում, դրա հեղափոխությունը՝ ազգային փրկություն, իսկ ազգային փրկությունը նրա պատկերացմամբ՝ Սերժ Սարգսյանի հեռացում (որովհետև պաշտոնանկ արվեց ՊՆ գլխի պաշտոնից), քանի որ, ինչպես ասացի, չունի ուղեղ ու գիտելիք, որ հասկանա՝ ինչ ասել է Միացյալ Նահանգներ, Արևմուտք և նրանց գործակալական ցանց:

Հիմա, ինչո՞ւ ես աղմկում, պարոն՝ Խաչատրյան Ռուզանի մարդ: Քո մուրազը 100 տոկոսով իրականացվեց՝ Սերժը գնաց, ջհանդամ, թե Արցախն էլ չկա, մի՞թե չգիտես այս տարիքում, որ ցանկացած մուրազի համար պետք է վճարել:

Անգամ Ծառուկյան Գագոն դա հասկացավ՝ գնաց խելոք նստեց, խելոք կորցրեց տասնյակ միլլիոններ:

Այժմ եկել է քո վճարելու պահը՝ կնստես, կունեզրկվես, հետո քեզ ցուցակ կմտցնի Քոչարյանը, կարող է այս անգամ էլ բադալյան լուլուի ու ալեքսանյան վահագի կոլեգան դառնաս, այսինքն՝ դեպուտատ:

Մտքիցդ հանիր Սամվել Կարապետյանի թիմը՝ ամեն ինչ կանենք, որ նա քո ցեղատեսակից հեռու մնա:

Դե, ուրախանանք Քոչարյանի թիմի բոլոր անդամների (բացի Աղվան Վարդանյանից) տիեզերական ուրախությամբ, որը նրանք վայելեցին 2018-ի գարնանը: Բայց դրանց դժբախտության համար հանկարծ չտխրենք, եթե անգամ փաշինյան նիկոլը գործը հասցնի այդ ցեղատեսակի բնաչնջմանը, այն է՝ ցեղասպանության: Ամեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3062

Մեկնաբանություններ